ՔՊ նախաձեռնող խմբի նիստը թեժ է անցել. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն՝ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը, որը վարել է վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, շատ թեժ է եղել: Գլխավոր թեման եղել է Երևանի քաղաքապետի ընտրությունները: Բանն այն է, որ իշխանությունը պատրաստվում է ընտրությունների, իսկ կուսակցությունում գրեթե բոլորը գնում են անձակուրդ: Փաշինյանը նիստի ընթացքում ասել է, որ արդեն պետք է պատրաստվել, կազմել ցուցակները:
Մեր տեղեկություններով՝ դեռևս անուններ են շրջանառվում, թե ովքեր պետք է լինեն այդ ցուցակներում, բայց վերջնական հստակեցում չկա: Նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Փամբուխչյանը, բայց քննարկվել է նաև տեղակալների հարցը: Նաև հարցեր են հնչել քարոզարշավը սկսելու հետ կապված՝ երբ է նախատեսվում սկսել, ովքեր պետք է ներգրավված լինեն աշխատանքներին։
Փաշինյանը պատասխանել է, որ բոլորը, առանց բացառությունների, պետք է ներգարվվեն այդ գործում: Նիստում գլխավոր դերում է եղել նաև Տիգրան Ավինյանը, որը նշել է, որ պետք է սկսել աշխատանքի բաշխում անել, և բոլորը պետք է իրենց թաղամասերում, վարչական շրջաններում ներգրավվածություն ունենան»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը (տեսանյութ)
1712:18
«Չգիտես ինչու՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
2412:12
Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին (տեսանյութ)
4711:54
«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
4711:36
«Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին մասնակից երկիրը»․ Լեբեդև
8911:30
«Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան
5611:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
6810:48