«Կարդալիս ճնշումս բարձրացավ». Ստյոպա Սաֆարյան
![]() 329 Շաբաթ, 15 հուլիսի, 2023 թ., 13:42 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի անդամների գույքի ցուցակը կարդացել եմ մարտի 1-ի գործում։ Այն գործի նյութերում կցվել էր Արթուր Վանեցյանի կողմից, ինչի համար էլ Սասուն Խաչատրյանի հետ հայտնի համատեղ ասուլիսում նա վստահ հայտարարում էր ընդամենը մի քանիսի մասին։ Այդ 6.5 էջ տեղեկանքը հասցեների ամբողջություն է... Պատկերացնո՞ւմ եք: Ամբողջական շենքեր, հարկեր՝ բնակարանների համարներով, շահաբաժիններ տարբեր բիզնեսներում։ Ասենք՝ Հյուսիսային պողոտա, X շենք, բնակարաններ 66,67, 68, 69...... 99, 100, 101, 102, 103.... Այսպես շարունակ... Կարդալիս, առանց չափազանցության, ճնշումս բարձրացավ... Հիշեցի ծնողներիս, իմ, ժողովրդիս, հատկապես սահմանամերձ գյուղերի մարդկանց կրած զրկանքները, վատ ապրելը, տասնամյակներով տուն չվերանորոգելը, չամրացնելը, չկառուցելը, վարկով ու պարտքով մի կերպ առած մեր բոլորիս բնակարանները, միջակ ավտոները, նայեցի իմ 4 բարձրագույն դիպլոմներին, ստացած, շատ տեղերում չստացած (ինչպես Հանրային խորհրդում 2 տարի կամ այլ տեղեր) աշխատավարձին ու իմ ունեցածին, հետո նայեցի Քոչարյանի, իր զավակների անցյալին, կրթական ցենզին, կուտակած միլիոններին, ու անասելի տխրեցի իմ, ժողովրդիս ապրած չարքաշ կյանքի համար... Թե ինչպես է մեր թիկունքում այս ալաֆն արվել, «օդից», իսկ իրականում Հայաստանի ու Արցախի հաշվին հարստությունը դիզվել... Արցախ-Հայաստան հանրային համերաշխությունը հենց այդ կերպ դագաղի մեջ դրվեց ի դեմս «ղարաբաղյան կլանի», որի առաջին պլան ու Հայաստան իշխանության բերելը ամենամեծագույն ողբերգություններից մեկն է եղել, հիմք դնելով ապագա ողբերգություններին... Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
