«Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն առ ոչինչ է». Գուրգեն Ներսիսյան
![]() 297 Շաբաթ, 15 հուլիսի, 2023 թ., 22:12 Այսօր կայացած հանրահավաքի ժամանակ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձ կատարեց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ նշելով. «Համոզված եղեք, որ ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ի ընդառաջում էր։ Համոզված եմ՝ ամենակարճ ժամկետում մենք ստանալու ենք բազմաթիվ արձագանքներ և ի վերջո կոչերը և միջնորդությունները վերածվելու են գործնական քայլերի։ Բայց միաժամանակ ականատես ենք լինում, որ ամենատարբեր հարթակներում պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ մենք ունենք ամենատարբեր բացթողումներ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։ Ուզում եմ միասին հայտարարենք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ։ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է։ Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է։ Եվ թող որևէ մեկը թույլ չտա իրեն՝ սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի իրավունքները, ինքնորշման իրավունքը և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն ու ազատությունը»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
