«Միակ հույսը ՀՀ քաղաքացին է Արցախում և Հայաստանում, որը կա՛ և համաձայն չէ». Նարինե Դիլբարյան
![]() 270 Կիրակի, 16 հուլիսի, 2023 թ., 23:30 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Պարտավ (Բարդա)-Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ Շարլ Միշել-Ալիև-Փաշինյանի կողմից առաջարկվող երթուղին արդեն խոսում է այն մասին, որ Եվրոխորհուրդը բնավ չի պատարաստվում գործուն որևէ քայլ կատարել Բերձորի միջանցքի բացման համար, այսինքն՝ Հայաստան-Արցախ կապը վերականգնելու համար։ Նրանք Ալիևի գլխավորությամբ և Փաշինյանի աներկբա համաձայնությամբ լծվել են Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մեջ ամեն գնով մտցնելու, այսինքն՝ արցախահայությանը ցեղասպանելու գործին։ Այս իրական նպատակը շատ ցինիկ սքողվում է սովի և հումանիտար ճգնաժամի միջև հայտնված արցախահայերին ադրբեջանցիների առաջարկած հացը տեղ հասցնելու քստմնելի խոսույթով, թե հացն ու դեղը ամեն պարագայում նույնն է, ցեղասպանի հացն էլ հաց է, դեղի ազդեցությունն էլ, իբր նույնն է, իրենց տված վառելիքը տեղ կհասնի, հայերը կբուժվեն զավթված Ակնայում և Պարտավում, որ ադրբեջանացել են, ազգերի ինքորոշում չկա, կա լոկ ազեր-թուրքացում Հարավային Կովկասում՝ նավթագազային խնդիրներով, Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս շպրտելու և համատարած թուրքական ազդեցություն հաստատելով։ Եվ ՀՀ ազգային-մտավորական, հոգևոր, քաղաքական և հասարակական ընտրանի համարվող կառույցներն էլ լռելյայն կամ կիսաձայն համաձայն են կամ հոգնած հանգած, իրական գործողության անընդունակ (իմիտացիաների պակաս չկա)։ Միակ հույսը ՀՀ քաղաքացին է Արցախում և Հայաստանում, որը կա՛ և համաձայն չէ։ Ոստի իրերը և դեմքերին կոչենք իրենց անուններով և գնանք առաջ՝ հաղթահարելով տեղում դոփող ձիերի բարդույթը։ Նաիրյան մարգարե Չարենցի «Անքնությունն» է․ Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը, Հ․Գ․ Մահից անցում պիտի կատարենք դեպի կյանք, այլ ելք չկա՝ առանց մահաբերների»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
