«Պետք է մնալ հաստատուն Մայր հողին, մարմնի և հոգու աչքերով գամված լինել Արարտին ու Արագածին». Ասողիկ աբեղա Կարապետյան
![]() 292 Կիրակի, 16 հուլիսի, 2023 թ., 23:42 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․ «Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության և այլակերպության տոնն էր, մեր Սուրբ Եկեղեցու Տաղավար՝ Մեծ տոներից մեկը: Լուսավորչի կանթեղը, այո, անպարան Երկնքից կախված է Արագածի գագաթին, և այդ Կանթեղը մեր Տեր Հիսուս Քրիստոս է, Ով տիրել է հայ կյանքին և հայ աշխարհին ամբողջապես: Պայծառակերպության այս տոնով՝ Հիսուս Քրիստոս, Տերը և Աստվածը՝ Է-ն, բացվում է և երևում մեզ՝ հայերիս, հայտնվում է և հուսավառելով քաջալերում ու զորակցում: Եվ Աստված այսպես մեզ զորեղացնում է, որ չմոլորվենք այսրաշխարհային մթին խավարում և չհեռանանք մեր կոչումից և առաքելությունից: Մեր դժվարությունների և նեղությունների բանալին հենց Լուսավորչի կանթեղն է՝ Հիսուս Քրիստոս, միայն Իրենով կերտված կյանքը, գործը, խոսքը կարող է պսակել հաղթանակը և շնորհել գալիքը: Իսկ Լուսավորչի կանթեղի ճանապարհն սկսվում է Սուրբ Արարատից: Առանց Սուրբ Արարատի աստվածային խորհրդի չկա՛ Լուսավորչի կանթեղ՝ Հիսուս Քրիստոս, փրկություն և հավիտենություն: Եվ Արարիչ Աստված այս զույգ սուրբ լեռների խորհրդով արարել է միմիայն հայոց ազգին՝ որպես ընտիր սերմնահատիկ բոլոր ժողովուրդների: Ընտիր սերմնահատիկ, որը պիտի դրվեր բացառապես հենց այս բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում: Արդ, մանավանդ, այս խառնակ օրերում, երբ վայրագ ու օտարաշունչ քամիներն են շրջում մեր Հայրենի եզերքում՝ պետք է մնալ հաստատուն Մայր հողին, պետք է մարմնի և հոգու աչքերով գամված լինել Արարտին ու Արագածին, որոնց կամրջում է աստվածային սուրբ խորհուրդը՝ Սրբություն Սրբոց Էջմիածինը: Այո, վստահ եմ, պայծառակերպվելու ենք և այլակերպվելու, Հավիտենական հայոց ազգը լինելու է անսասան, հաղթությունն է պսակվելու մեր գլխին և կործանված ենք տեսնելու մեր բոլոր թշնամյաց: Արդ, նորեն կարդանք Մեծ Բանաստեղծի աստվածաշունչ տողերը և շտապենք փնտրելու ու գտնելու Լուսավորչի կանթեղը՝ մեր ճշմարիտ պայծառակերպությունն ու այլակերպությունը. «Ով անմեղ է, լիքը սիրով Ու հավատով անսասան, Ով նայում է վառ հույսերով Դեպի Հայոց ապագան, — Նա կտեսնի էն մըշտավառ Ջահը կախված երկընքից, Ասես՝ Աստծո աչքը պայծառ Հսկում է ցած երկընքից»»: Աղբյուրը` Ասողիկ աբեղա Կարապետյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
