Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Էս մարդուն ի՞նչ օրն են գցել». Կարինե Փանոսյան

«Էս մարդուն ի՞նչ օրն են գցել». Կարինե Փանոսյան
242
Երկուշաբթի, 17 հուլիսի, 2023 թ., 17:12

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի գրառումը. «Էս մարդուն շատերս սիրում ենք, իր երգերը լսում ենք, ուրախանում ենք։
Հիմա էս մարդուն ի՞նչ օրն են գցել։
Անդրանիկ Սարկավագը տունը կորցնելու վտանգից առողջությունն ու նյարդերն է քայքայում, բանի տեղ դնող չկա։
Չգիտեմ էլ՝ ինչո՞վ կարող ենք օգնել։
Ըստ տեղեկությունների, հարևանությամբ իրականացվող շինարարությունը նրա տան սահմանն է հատել, իր տունը լրջորեն վնասվել է։ Մարդը չորս տարի է՝ պայքարում է, որ իր տունը չքանդվի»:

Աղբյուրը`   Կարինե Փանոսյան