Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
![]() 701 Երեքշաբթի, 18 հուլիսի, 2023 թ., 21:12 Այսօր՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում տեղ է ունեցել 5 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ խոշոր ավտովթար։ Իրար են բախվել Այգեվան գյուղի բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, Արալեզ գյուղի բնակչի վարած «Գազել» մակնիշի, Փոքր Վեդի գյուղի բնակչի վարած «Ինֆինիտի» մակնիշի, Արարատ գյուղի բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի և Փոքր Վեդի գյուղի բնակչի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։ Պատահարի հետևանքով տեղում մահացել է ուղևորներից 21-ամյա տղամարդը, իսկ 17 անձ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի, Մասիսի և Երևան քաղաքի բուժկենտրոններ: Ներկա դրությամբ վթարի հետևանքով վնասվածքներով բուժհաստատություններ տեղափոխված բոլոր անձինք գտնվում են բուժաշխատողների հսկողության ներքո։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր միջոցները վթարի պատճառներն ու հանգամաքնները, դրան նպաստած պայմանները պարզելու, վարորդների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով»,- ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
275Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
177Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
185Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
472Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
411Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
52419.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
49819.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37319.04.2026, 14:42
