Լուսինե Բադալյանի դրամական միջոցներն ավելացել են. «Ժողովուրդ»
![]() 250 Չորեքշաբթի, 19 հուլիսի, 2023 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը բարելավել է: Նա 2022 թվականի վերջում 48 մլն դրամի վարկ է ունեցել, որը հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար է նախատեսված, սակայն բուն հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մասին տեղեկություններ հայտարարագրում առկա չէ։ Տեղեկացանք, որ Արարատի մարզի Այնթափ համայնքում համատեղ սեփականության իրավունքով հողամաս ունի պատգամավորը և Աջափնյակ վարչական շրջամում էլ կրկին համատեղ իրավունքով բնակարան ունի՝ ձեռք բերված 2013 թվականին։ ՔՊ-ական պատգամավորը մեքենա չունի։ Լուսինե Բադալյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ բանկային հաշիվներին առկա գումարը նվազել է՝ 456 հազարից դառնալով 198 հազար դրամ, սակայն ավելացել են կանխիկ դրամական միջոցները։ Մասնավորապես, տարվա սկզբում նա ունեցել է 1500 դոլար, որը տարվա վերջում դարձել է 4 հազար դոլար, իսկ 2 մլն 600 հազար դրամն էլ դարձել է 3 մլն 500 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում պատգամավորը վաստակել է 10 մլն դրամ, որից 8 մլն 320 հազար դրամը նրա աշխատավարձն է, իսկ 1 մլն 680 հազար դրամ էլ նա ստացել է Ֆինանսների նախարարությունից։ Ինչի դիմաց է պատգամավորը Ֆինանսների նախարարությունից գումար ստացել, պարզ չէ. հայտարարագրում չի երևում: Նշված է նաև, որ նա մեկ տարվա ընթացքում 6 մլն 600 հազար դրամ է ծախսել վարկը մարելու համար: Եվ անհասկանալի է մնում, թե այդ դեպքում ինչպես են նրա կանխիկ միջոցներն աճել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
