Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Երկու ենթադրություն կարող եմ անել». Սուրեն Սուրենյանց

«Երկու ենթադրություն կարող եմ անել». Սուրեն Սուրենյանց
275
Չորեքշաբթի, 19 հուլիսի, 2023 թ., 11:48

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրառում է կատարել իր էջում՝ կցելով լուսանկար. «Երկրից պետք է մաքրվի հիմնական աղբը՝ նման աղբակույտեր չունենալու համար:
Սա Աջափնյակ համայնքի Մարգարյան 31 հասցեի բակն է։ Նման պատկերներն այսօրվա Երևանում համատարած են։ Ու սա ավագանու ընտրությունների համատեքստում։
Երկու ենթադրություն կարող եմ անել։
Առաջինն այն է, որ իշխանությունը կորցրել է միասնականությունը ու սա սաբոտաժ է Տիգրան Ավինյանի դեմ։ Եթե այդպես է, դա նույնիսկ լավ լուր է։
Եվ երկրորդ, գործող իշխանությունն այլևս կորցրել է վերահսկողությունը ու աղբի այս կույտն այն մինի մակետն է, որը ողբերգականորեն խորհրդանշում է երկրի մոտ ապագան։ Այս պարագայում գործ ունենք ողբերգության հետ։
Երկու դեպքում էլ՝ երկրից պետք է մաքրվի հիմնական աղբը՝ նման աղբակույտեր չունենալու համար»: