Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ՀՀ-ն Արցախից չի հրաժարվել, Նիկոլն է հրաժարվել». Հովհաննես Հարությունյան

«ՀՀ-ն Արցախից չի հրաժարվել, Նիկոլն է հրաժարվել». Հովհաննես Հարությունյան
273
Չորեքշաբթի, 19 հուլիսի, 2023 թ., 17:12

«Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը գրում է. «Հիմա էլ արցախցիների շրջանում տարածում են, թե ՀՀ-ն իր կամքով չի հրաժարվել Արցախից, ստիպված է դա արել՝ այլ տարբերակ չունենալով։
Հստակ ասում եմ, ովքեր այս թեզը տարածում են, հատկապես արցախցի լինելով, կամ հիմար են ու չեն հասկանում, կամ էլ մտածված կիսում են Նիկոլի հակահայկական, հակաարցախյան քաղաքականությունը։
ՀՀ-ն Արցախից ինքնակամ է հրաժարվել, որովհետև ՀՀ-ն ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։
Այլ կերպ ասած, ՀՀ-ն Արցախից չի հրաժարվել, Նիկոլն է հրաժարվել։
Հետևաբար, խնդրի լուծման միակ ճանապարհը խնդիր ստեղծողից՝ Նիկոլից ազատվելն է։
Մնացած բոլոր թեզերը, մտածված կամ ոչ, մոլորեցնում են մարդկանց և օգնում նիկոլի՝ Արցախը հանձնելու մոլուցքի իրագործմանը…»: