Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Օրվա բոլոր ժամերին հացի փռերի մոտ 100-200 հոգանոց հերթեր են». Էռնա Ջավադյան

«Օրվա բոլոր ժամերին հացի փռերի մոտ 100-200 հոգանոց հերթեր են». Էռնա Ջավադյան
601
Չորեքշաբթի, 19 հուլիսի, 2023 թ., 17:18

Արցախի գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Էռնա Ջավադյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով լուսանկար. «Հացի փուռերի հերթերի թեթևացման գործուն առաջարկ, խորհուրդ, մտահղացում, ոնց կուզեք ընդունեք՝ Արայիկ Հարությունյան, Արցախի կառավարություն, Գուրգեն Ներսիսյան և հացի փուռերի տնօրեններ.
Քաղաքում գործող բոլոր հացի փուռերի մոտ 100-200 հոգանոց հերթեր են օրվա գրեթե բոլոր ժամերին, սրա պատճառներն են նախ լույսի անջատումների ժամանակ հաց չթխելը, և ամենակարևոր պատճառը՝ վառելիքի բացակայության պատճառով հացի խանութներ չմատակարարելը, այսինքն միայն փուռից սպասարկումը։
Հիմա առաջարկս.
Նախ փուռերի աշխատանքը երկու հերթափոխով կազմակերպել, որպեսզի անհրաժեշտ քանակ հնարավոր լինի ապահովել և երկրորդ ամենակարևոր առաջարկը, գիշերվա թխած հացը մատակարարեք հացի փուռերին մոտակա 5-25 քայլ հեռավորությամբ գտնվող խանութներին՝ դրանով յուրաքանչյուր թաղամասում ապահովելով մեկ սպասարկման կետի փոխարեն առնվազն 5-7 սպասարկման կետ, հետևաբար նաև հերթերի թեթևացում…
Օրինակ՝ կրթության նախարարության դիմացի հացի փուռին հարող 5-20 քայլ հեռավորությամբ են հենց կից Ռուզաննայի, Զեթ, Կապիտալ, Օկեան, Գուրման և 1-ին դպրոցի դիմացի երկու մթերային խանութները, այսինքն 7 սպասարկման կետ։ Մայակի հացի փուռի հարակից դիմացի խանութ, 5-20 քայլի վրա Մարիմարկետ, Արոյի բանջարեղենի, Արևի և ևս 2 մթերային խանութ, այսինքն 5 սպասարկման կետ… Ու տի վստահում բոլոր հացի փուռերի մոտ խանութներ կան առնվազն 5-7 հատ։ Միայն անհրաժեշտ է պայմանավորվել կա՛մ խանութի տերերը, կա՛մ հացի փուռի առաքիչները ոտքով 5-20 քայլ քայլելով հացը հասցնեն համապատասխան խանութներ՝ դե հաստատ էս հեռավորության համար ո՛չ վառելիքա պետք, ո՛չ էլ վեններնենա կոտրելու, բայց սպասարկման կետերը առնվազն 5-7-ապատկվելուվա, հերթերն էլ թեթևանալու կամ վերանալու։
Հ.Գ և այսպես, երբեք աշխատանքի կազմակերպում կամ բնույթ քննադատումչում առանց այլընտրանքային առաջարկի։ Ձեզ երկնքից իջացի տեղ տիրած մարդկանց գործուն առաջարկները պիտակավորումըք, որպես խանգարող, խառնակիչ, նիկոլաօրինակով սևերի և սպիտակների բաժանում, հասարակությունը պառակտում։ Հիմա ես էլ ասում միշտ ելք կա, ուղղակի լավ կացմակերպող ու ելք փնտրողա պետք։
#պոպուլիզմի_հանճարները
Լրացում օգտատիրոջ մեկնաբանությունից, այս օրինակով նաև ձվի և հետագայում առաջացող այլ ապրանքների հերթերի համար են կիրառելի»:

Աղբյուրը`   Էռնա Ջավադյան