«Ստիպված ենք լինելու ամբողջությամբ դադարեցնել հանրային տրանսպորտի աշխատանքը». Արցախի ՏԿԵ նախարարի տեղակալ
![]() 516 Չորեքշաբթի, 19 հուլիսի, 2023 թ., 23:12 Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակական տրանսպորտի շահագործումը. զգալիորեն կրճատվել է նաև միջշրջանային երթուղիների շահագործումը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը: «Մեր սուղ պաշարները թույլ չեն տալու, որ այս վիճակը պահպանվի։ Հաշվարկներն անգամ օրերի են տանում, երկարաժամկետ պլաններ կազմել չենք կարող։ Օրեցօր իրավիճակը վատթարանում է, և, շարունակվելու դեպքում, ստիպված ենք լինելու ամբողջությամբ դադարեցնել հանրային տրանսպորտի աշխատանքը։ Հարությունյանի խոսքով՝ բացի վառելիքից, անհնարին է նաև ավտոպահեստամասերի, անվադողերի, հատուկ նյութերի ներկրումը, ինչը տրանսպորտային միջոցների շահագործման համար լուրջ վտանգներ է ստեղծում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
