Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Վերջինը լինի». Սոֆյա Հովսեփյան

«Վերջինը լինի». Սոֆյա Հովսեփյան
351
Հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ., 10:30

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է․ «Քիչ առաջ Արցախ էի խոսում ընկերներիցս մեկի հետ, ով ունի չորս տղա երեխա։
Երեխաները հերթով հիվանդացել են ու պատճառը թերսնուցումն է։ Դե, եթե ես լսելուց տեղս չեմ գտնում, ապա պատկերացնում եմ մոր վիճակը։ Վերջում ասում է. «Դուրս եկա երեսունից ավել խանութներ մտա ու ոչ մի բան չգտա, որ երեխաների համար սարքեմ ուտեն ...»:
Զրույցն ավարտելուց հետո սկսեցի տարբեր տեղեր զանգել, փորձել՝ էս անել, էն անել, զանգել սրան նրան ու ամենակարևորը՝ գիտեմ, անիմաստ է արածս, քանի որ ճանապարհ չկա, այլապես էդ վիճակը չէր լինի։ Ու մեկ էլ մտնում եմ ստեղ, իմանում ի՞նչ, որ մի փթիր իրենց համար կեր է սարքել...:
Վերջին ճաշդ լինի...
Էդքան չտես, ցուցամոլ լինելը անառակութունից վերան է»։

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան