Ստեփանակերտի խանութներում այլևս հաց չեն վաճառում
![]() 363 Հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ., 15:00 Ստեփանակերտի խանութների դարակները դատարկ են։ Որոշ խանութներ առհասարակ փակ են։ Հնարավոր չէ գտնել նույնիսկ հաց ու ձավարեղեն։ Հաց վաճառվում է միայն փռերում։ Շաքարավազը, հիգիենայի պարագաները, քաղցրեղենը դեֆիցիտ են։ Մարդիկ սնվում են նրանով, ինչ նախապես ինչ-որ չափով պահեստավորել էին։ Այս մասին տեղեկացնում է Hetq.am-ը։ Այսօր Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման 221-րդ օրն է։ Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետի հետեւանքով կտրվել է Արցախի կապը Հայաստանի հետ, Ադրբեջանը անգամ Կարմիր խաչին թույլ չի տալիս մարդասիրական բեռներ, ինչպես նաեւ՝ հիվանդների տեղափոխել։ 34-ամյա Աննա Սարգսյանը միայնակ մայր է, երկու երեխա ունի։ Որդին փոքր է՝ 2 տարեկան, այդ պատճառով Աննան չի կարողանում աշխատել, դուստրը 11 տարեկան է։ Երեխաների նպաստով էր Աննան որոշ ապրանքներ գնում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
