Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Էլ չգիտեմ՝ ինչպես գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է». Արցախի ՄԻՊ

«Էլ չգիտեմ՝ ինչպես գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է». Արցախի ՄԻՊ
350
Հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ., 21:36

Արցախում գտնվող սիրելի՛ հայրենակիցներ, շատ են ասում, որ ՀՀ-ում հանրությունը տեղեկացված չէ, թե ինչպիսի իրավիճակ է Արցախում, կարծես թե մենք Արցախում ենք միայն հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ և հասարակության մի փոքր հատված Հայաստանում և Սփյուռքում։
Սոցիալական ցանցերի արցախցի բոլոր օգտատերե՛ր և իրավիճակին իրազեկ սիրելի՛ հայրենակիցներ, սոցիալական բոլոր ցանցերում գրեք իրավիճակի մասին, ինչպես Դիանան է արել՝ նշելով ձեր ընկերներին։
Միգուցե առաջարկս միանշանակ չընդունվի, բայց էլ չգիտեմ՝ ինչպես կարելի է գոռալ, որ հասկանան՝ իրավիճակն օրհասական է։

Աղբյուրը`   Գեղամ Ստեփանյան