Արդեն վեցերորդ դաշնակցական գործչի մուտքն է արգելվում Հայաստան․ ՀՅԴ հայտարարություն
![]() 365 Հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ., 23:43 ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել․ «Արդեն վեցերորդ դաշնակցական գործիչն է Արևմտյան Եվրոպայի (Ֆրանսիա, Նիդերլանդներ, Բելգիա) ՀՅԴ շարքերից, ում մուտքը Հայաստան արգելվում է: Ալմելոյի (Նիդերլադներ) մեր գործունյա անդամներից Ասլան Ասլանյանն ընտանիքի անդամների հետ մեկնում էր Հայրենիք՝ ՀՄԸՄ-ի ընդհանուր բանակումին մասնակցելու, երբ սահմանին՝ օդանավակայանում, արգելվում է նրա մուտքը Հայաստան: Թուրքերի հետ սիրաբանության մեջ եղող, Արցախը թշնամուն զիջած, պարտված, արտաքին թե ներքին ճակատների վրա հեղինակազրկված իշխանությունները, ԱԱԾ-ի մեղսակցությամբ եւ գործակցությամբ, առավել վտանգ են նկատում դաշնակցական ակտիվությունը, քան թուրք քաղաքացուն, ով այսօր հեզասահ մուտք է գործում Հայաստան: Այս հալածանքի հոլովույթին վերջ կտրվի այն ժամանակ միայն, երբ ազգովի կձերբազատվենք չարիքի այս իշխանությունից, երբ կհեռացվի թրքահաճո նեխած կլանը: Վերջապես, ավելորդ է անգամ հայտնել, որ ընկեր Ասլան Ասլանյանը վայելում է մեր շարքերի անվերապահ զորակցությունը: Մենք միասնաբար պարտության կմատնենք դժխեմ այս հոլովույթի ետևում կանգնած գլխավոր թե երկրորդական դերակատարներին, որոնց ձեռագրին քաջ ծանոթ ենք և ամեն գնով կվերականգնենք արդարությունը»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
