Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Պետք է Աֆրիկայում լիներ, որ ՄԱԿ-ը ձայն հաներ». Նաիրա Զոհրաբյան

«Պետք է Աֆրիկայում լիներ, որ ՄԱԿ-ը ձայն հաներ». Նաիրա Զոհրաբյան
450
Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 14:30

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Արցախում ցորենի, ալյուրի պաշարները ևս սպառվում են։ Հացի փռերի մոտ մարդիկ լուսադեմից հերթ են կանգնում, որ հաց առնեն։
Արդեն մեկ տասնյակից ավելի դեպք կա, երբ հղի կանայք թերսնուցման պատճառով վիժել են։
Այս հղի կինը ևս ուշագնաց է եղել թերսնուցման արդյունքում։
Մի հատ աֆրիկյան երկրում էսպիսի հումանիտար աղետ լիներ, ՄԱԿ-ը և միջազգային բոլոր կառույցները վաղուց ցանկացած բլոկադա տրորել էին ու օգնություն հասցրել»:

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան