«Որո՞նք են Հայաստանի «կարմիր գծերը» Ադրբեջանի հետ բանակցություններում». հարց՝ Փաշինյանին
![]() 285 Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 23:06 Ֆրանս-պրեսս գործակալության հետ հարցազրույցի ընթացքում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի և դրա հետևանքով առաջացած խնդիրներին: Նա նշեց, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծելու մեթոդը միակն է: Պատասխանելով հարցին, թե որո՞նք են այդ պրոցեսում իր կարմիր գծերը, Փաշինյանն ասաց․ «Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը։ Շատ կարևոր է, որ այս տերմիններն արտահայտեն այնպես, որ մարդը կարողանա կիրառել և իրավունքներ ու այնպիսի անվտանգություն ունենա, որն իրեն իր միջավայրին հնարավորություն կտան ապրելու։ Մեր դիրքորոշմամբ՝ ԼՂ ժողովուրդի իրավունքի և անտանգության հարցը պետք է հասցեագրվի հենց ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցող երկխոսության, բանակցությունների արդյունքում։ Մենք դա անվանում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն, բայց հաշվի առնելով ուժերի անհամաչափելիությունը, կարծում ենք, որ եթե մենք Ստեփանակերտին ու Բաքվին թողնենք դեմ դիմաց, Բաքուն հնարավորություն կունենա կամ մոռացության մատնել այդ օրակարգը, կամ լինել մենախոսողի և ոչ թե երկխոսողի դերում։ Մեր ընկալմամբ՝ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակում, որտեղ վկան կլինի միջազգային հանրությունը։ Հայաստանի պարագան բարդ է նրանով, որ Հայաստանի շահագրգռվածությունն այդ գործընթացում Ադրբեջանն ընկալում ու մեկնաբանում է որպես ոտնձգություն կամ նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
