Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Արցախի բնակչության անվտանգությունը երաշխավորող ի՞նչ մեխանիզմներ է պատկերացնում Հայաստանը». լրագրողը՝ Փաշինյանին

«Արցախի բնակչության անվտանգությունը երաշխավորող ի՞նչ մեխանիզմներ է պատկերացնում Հայաստանը». լրագրողը՝ Փաշինյանին
321
Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 23:18

Ֆրանս-պրեսս գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի բնակչության անվտանգությունը երաշխավորող ի՞նչ մեխանիզմներ է պատկերացնում Հայաստանը, ասաց․ «Գիտեք, դրանք աշխատանքային հարցեր են, որոնք միայն մեր ընկալումներից չեն կախված: Դրա համար ես չէի ուզենա որևէ կոնկրետ պատկերացում ընդգծելով՝ սահմանափակել հետագա խոսակցությունը, կամ մեզ համար սահմանափակումներ ստեղծել այդ խոսակցության մեջ: Մեր հիմնական խնդիրն այն է, որ այդ երկխոսությունը տեղի ունենա և տեղի ունենա իրական երկխոսություն, այսինքն՝ տեղի ունենա խոսակցություն, որովհետև այդ խոսակցության միջոցով է, որ հնարավոր է հաղթահարել անվստահությունը, ատելությունը, նույնիսկ լարումները և նույնիսկ ավելի լավ հասկանալ միմյանց»։