«Մեզ ադրբեջան խցկողների ջանքերն արդյունավետ չեն». Մետաքսե Հակոբյան
![]() 308 Շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ., 00:18 Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր էջում գրում է. «Հայաստանի հայրենակիցներիս շնորհակալություն չեմ ասի, քանզի մեկ ենք, նույնն ենք, նույն ցավ ու դարդի մեջ ենք: Մեկս կուշտ, մյուսս սոված, մի քիչ անհոգ, անասելի հոգնած, բայց բոլորիցս մեր Հայրենիքն ու Արժանապատվությունն են խլում, Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը, Արցախի Հանրապետությունում՝ նախագահը: Քաղաքականությունը՝ քաղաքականություն ու այնտեղ ամեն բան շատ արագ է զարգանում: Շատ չեմ մանրամասնի, երկար կստացվի, բայց մի բան սկսել է նշմարվել, մեզ ադրբեջան խցկողների ջանքերը արդյունավետ չեն...ու այստեղ ժողովրդի իմաստությունն ու կամքն է հաղթում, ինչքան էլ ՀՀ իշխանությունները փութաջանորեն հակառակն են անում, իսկ ԱՀ իշխանությունները վրաններում անգործության մատնված պաթոսախեղդ են անում...Արցախում հայերը չեն դիմանում, անհնար է դիմանալ, երբ երեխադ թերի է սնվում, անհնար է դիմանալ, երբ հղի կինը կիսասոված, ոտքով կիլոմետրեր է անցնում, որ հետազոտում անցնի...Արցախում հայերը ԴԻՄԱԿԱՅՈւՄ են հանուն Հայրենիքի, հանուն պետականության, հանուն հերոս նահատակների պատգամի...ու նորից Չդիմակայող իշխանություն, որն իր կեցվածքով զրոյացնում է մեր սուբյեկտայնությունը...հիմա, այո հենց հիմա, երբ ժողովուրդն է ՉԴԻՄԱՆԱԼՈՎ ԴԻՄԱԿԱՅՈւՄ, պետք է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ մեր երկու հայկական պետությունների ՍՈւԲՅԵԿՏԱՅՆՈւԹՅՈւՆԸ և անել իրական ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆ»: Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
