Ի՞նչ անակնկալ է մատուցելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․ «Առավոտ»
![]() 402 Շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ., 11:12 «Առավոտ» թերթը գրում է․ ««Ինչ վերաբերում է նախագահ Հարությունյանի հուլիսի 17-ի ուղերձում նշված «կոշտ միջոցներին», ապա վաղաժամ եմ համարում փակագծեր բացելը: Նախագահի նշած մեկշաբաթյա ժամկետը դեռ չի լրացել». Aravot.am-ին այսպես է պատասխանել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: Հուլիսի 17-ին, Վերածննդի հրապարակում նստացուցարարներին միանալուց առաջ, արցախցիներին հղած իր ուղերձում, Արայիկ Հարությունյանն ասել էր՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո «մենք դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և Արցախում, և դրանից դուրս»։ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվել էինք ի՞նչ կոշտ գործողությունների մասին է խոսքը և խնդրել էինք որոշ մանրամասներ ներկայացնել: Սակայն տիկին Ավանեսյանը՝ չի մանրամասնել՝ պատճառաբանելով, որ նշյալ ժամկետը չի լրացել և վաղ է փակագծերը բացելու համար»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
