ՀՀ դատախազության կայքից հեռացրել են Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին պատմող բաժինը
![]() 287 Շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ., 17:42 ՀՀ դատախազության պաշտոնական կայքից հանվել է Սումգայիթ բաժինը, որը խիստ արժեքավոր ու փաստական նյութեր էր պարունակում մարդկության դեմ ուղղված ադրբեջանական հանցագործությունների մասին։ Հայտնում է «Փաստինֆո»-ն: Բաժինը բացվել էր դեռեւս 2010 թվականին, որտեղ հրապարակվել էր 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերը։ «Սումգայիթ» էջն ուներ 4 բաժին՝ իր ենթաբաժիններով՝ ըստ կատարված հանցագործությունների տեսակների և վարչական տարածքների: Մասնավորապես՝ «Սումգայիթ» բաժնում հրապարակվել էին սպանությունների, բռնաբարությունների, կիրառված բռնությունների և հափշտակությունների վերաբերյալ ականատեսների վկայությունները, տուժածների և իրավահաջորդների ցուցմունքները, «Փաստաթղթեր» բաժնում՝ քրեական գործի նյութերն ամփոփող արդեն իսկ գաղտնազերծված տեղեկանքները: «Լեռնային Ղարաբաղ» բաժնում՝ քրեական գործի նյութերը տեղադրվել էին ըստ վարչատարածքային միավորների՝ ներառելով նաև Մարաղայի ցեղասպանությանը վերաբերող նյութերը։ Դատախազությունն այն ժամանակ թվայնացրել էր քրեական գործի նյութերը՝ համագործակցելով «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, իսկ թվայնացման աշխատանքներին ներգրավվումը եղել էր կամավոր հիմունքներով։ Էլեկտրոնային արխիվի հիման վրա էլ ստեղծվել էր բաժինը, այսինքն՝ այն պարունակում էր բացառապես փաստավավերագրությունները՝ թույլ չտալով մարդկության դեմ կատարված հանցագործությունների կեղծումը, քողարկումը։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06

