Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Շուրջ 70 պատանի ու երիտասարդ Ստեփանակերտից մեկնեց Ծմակահող

Շուրջ 70 պատանի ու երիտասարդ Ստեփանակերտից մեկնեց Ծմակահող
467
Շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ., 19:12

«Արարիչ» բարեգործական հիմնադրամը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Ահա և իրական դարձավ նաև ճամբարի 4-րդ հոսքի մեկնումը:
Շուրջ 70 պատանի ու երիտասարդ, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից մեկնեց Ծմակահող։ Ճամբարում հերթափոխի օր է։
Այս անգամ էլ «Արարիչ» բարեգործական հիմնադրամի թիմը խմբում ընդգրկել է հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված հերոսների, զինծառայողների, բազմազավակ և տեղահանված ընտանիքների երեխաների, կամավորական աշխատանքներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդների։
Առաջիկա 7 օրերին, ճամբարում երիտասարդներին սպասվում է հեքիաթային օրեր, որտեղ հանգստին զուգահեռ կիրականացվեն մի շարք ծրագրեր։
«Արարող երիտասարդներ» խորագիրը կրող ճամբարը հնարավորություն է ընձեռել արցախցի երիտասարդներին, կտրվելու շրջափակման հետևանքով ստեղծված ծանր իրավիճակից և Ծմակահողում մեկ շաբաթ վայելելու իրենց երիտասարդությունը»։