Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Չի բացառվում, որ հենց ընկնողն ուղիղ կապի մեջ է եղել նկարողի հետ». Դերենիկ Մալխասյան

«Չի բացառվում, որ հենց ընկնողն ուղիղ կապի մեջ է եղել նկարողի հետ». Դերենիկ Մալխասյան
232
Երկուշաբթի, 24 հուլիսի, 2023 թ., 19:12

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրին ու գյումրեցիներին վարկաբեկելու իմաստը չենք հասկանում․․․
Սա, անշուշտ, մոնտաժված տեսանյութ է ու շատերի կողմից այն օգտագործվում է գյումրեցիներին վարկաբեկելու նպատակով։ Բայց հետաքրքիրն այն է, որ հենց Գյումրու քաղաքապետարանի դիմացն է, ամենայն հավանականությամբ, այդ կողմից տեղադրված տեսախցիկների նկարածն է կամ շենքից ինչ-որ մեկն է նկարել։ Հետո 15 վարկյան կտրել ու տարածել են։
Ընկածի բարոյական նկարագրի ու վարքի մասին չենք խոսում, թեև տեղեկություններ կան։ Չի բացառվում, որ հենց ընկնողը ուղիղ կապի մեջ է եղել տեսախցիկի ձայնագրածին հասանելիություն ունեցող ինչ-որ մեկի հետ կամ նկարողի հետ։ Եթե այդպես չէ, ուրեմն տարածողը պետք է բարի լինի՝ ձայնագրության մնացած մասն էլ հրապարակել։
Համոզված եմ, որ այդ 15 վարկյանից դուրս շատերը մոտեցել են, ուզեցել են օգնել, սակայն բոլորին ասել է հեռու գնացեք»։