Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ազգ, որն աչքերը բացել չցանկանալու պատճառով վաղը կարող է չլինել». Տարոն Սիմոնյան

«Ազգ, որն աչքերը բացել չցանկանալու պատճառով վաղը կարող է չլինել». Տարոն Սիմոնյան
286
Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 02:24

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Մի պահ աչքերդ փակիր ու պատկերացրու՝
*չկա մեկը, որ վաղը կերաշխավորի քո կյանքն ու անվտանգությունը,
* չկա մեկը, որ վաղը քո համար հարմարավետ կյանք կստեղծի ու կհրավիրի այնտեղ,
*չկա մեկը, որ վաղը քեզ կխղճա, ինչ է թե դու կանգնած ես անմարդկային անարդարությունների առջև,
*չկա մեկը, ում ընդհանրապես դու հետաքրքրում ես,
*աշխարհի վրա չկա մի վայր, որտեղ դու կփախչես քո առջև ծառացած կյանքի ու մահու խնդիրներից ու հոգիդ կկարողանաս հետդ տանել։
Իսկ հիմա աչքերդ բացիր ու որպես մի ազգի ներկայացուցիչ, որ աչքերը բացել չցանկանալու պատճառով վաղը կարող է չլինել՝ նայիր շուրջդ։
Կարծում եմ՝ գոնե բնությունը պիտի արթնանա մեջդ, ու ձեռքդ գնա ամեն ինչին, ինչ հնարավոր է՝ որպես զենք օգտագործել»:

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան