«Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ընդամենը ցույց տվեց նրա խորն ատելությունն ամեն հայկականի նկատմամբ». Թևանյան
![]() 274 Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 23:24 «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ընդամենը ցույց տվեց նրա խորն ատելության աստիճանն արցախահայության և ընդհանրապես ամեն հայկականի նկատմամբ։ Մնացած առումներով նոր բան չկար․ հանձնում է Արցախն ու Հայաստանը՝ «խաղաղության» լոզունգի տակ։ Դրսից եկած նորությունները բացահայտում են Հայաստանի հանձնման դետալները։ Պարզվում է՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ապահովել արցախահայության՝ որպես ազգային փոքրամասնության իրավունքներն Ադրբեջանի կազմում և համարժեք մոտեցում է պահանջել Հայաստանից։ Վերջինս համաձայնել է։ Դա նշանակում է, որ քննության առարկա է դարձել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Մնացածը թողնում եմ ձեր երևակայությանը։ Գնահատականի ու խոսակցության թեմա այլևս չի մնացել։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը կարող է լինել միակ խոսակցության թեման։ Այս գործում բոլորս անելիք ունենք։ Ամեն մեկս պետք է առաջնորդվի՝ «Ո՞վ, եթե՝ ոչ ես, ե՞րբ եթե ոչ՝ հիմա» կարգախոսով։ Ինքս ամեն ինչ դնելու եմ «կոնին» և օգտագործեմ բոլոր հնարավորություններն այս գոյաբանական պայքարում։ Միացե՛ք»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
