Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ռուսաստանը հրաժարվեց իր նախկին տեսակետից՝ անգամ առաջ անցնելով Բրյուսելին ու Վաշինգտոնին». Ա. Պողոսյան

«Ռուսաստանը հրաժարվեց իր նախկին տեսակետից՝ անգամ առաջ անցնելով Բրյուսելին ու Վաշինգտոնին». Ա. Պողոսյան
318
Չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ., 16:42

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԳ նախարարների հանդիպման ավարտին ուշագրավ է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության ահա այս հատվածը.
«Հայկական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը հնարավորինս շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները (այս դեպքում՝ Ադրբեջանը), ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները։
Ադրբեջանական կողմը պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց նկատմամբ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։
Այսպիսով՝ Ռուսաստանը պաշտոնական մակարդակում հրաժարվեց իր նախկին տեսակետից, և այստեղ անգամ առաջ անցավ Բրյուսելից ու Վաշինգտոնից։
Կարող ենք ցավով արձանագրել, որ Լավրովի այս հայտարարությունը ըստ էության իր մեջ խտացնում է ո´չ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունը գրաված մարդկանց մոտեցումները։
Ցավոք, այս վիճակը ևս կանխատեսելի էր Հայաստանի իշխանությունը գրաված մարդկանց հայտարարությունների համապատկերում։ Այսուհետ ճնշումներն ավելի կմեծանան և վիճակը ավելի կբարդանա։ Ու դրա համար կան կոնկրետ մեղավորներ, ովքեր ունեն շատ կոնկրետ անուն և ազգանուն»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան