Դեռևս չենք կարողանում Լաչինի միջանցքով օգնություն հասցնել ԼՂ․ ԿԽՄԿ-ն հանդես է եկել կոչով
![]() 406 Չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ., 17:06 ԿԽՄԿ-ն հայտարարում է, որ չնայած համառ ջանքերին, այս պահին դեռևս չեն կարողանում օգնություն հասցնել Լաչինի միջանցքով կամ այլ երթուղիներով: «Կազմակերպությունը կոչ է անում պատասխանատուներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր հիմնական մարդասիրական գործողությունները այդ տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ։ ԿԽՄԿ-ն հիշեցնում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ պակաս ունեն, իսկ սակավաթիվ առկա ապրանքները չափազանց թանկ են։ Ըստ կոմիտեի տարածած հաղորդագրության՝ վերջին անգամ ԿԽՄԿ-ին շաբաթներ առաջ են թույլ տվել տարածաշրջան հասցնել բժշկական պարագաներ և սննդամթերք։ «Մեր մարդասիրական օգնության ավտոշարասյուները փրկօղակ են այս տարածքի բնակչության համար: Այս ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն է՛լ ավելի կվատթարանա։ Մեզ ամենից շատ անհանգստացնում են անօգնական մարդիկ։ Հատկապես վտանգի տակ են հիվանդներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաև տարեցները, տկարներն ու երեխաները։ Այստեղ գործելու համար մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի»,- ասել է ԿԽՄԿ-ի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
