ՀՀ և ԱՀ փաստաբաններն Արցախի հարցով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
![]() 350 Չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ., 20:06 Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Փաստաբանների պալատների խորհուրդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ «Այսօր՝ 2023թ․ հուլիսի 26-ին, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդն անցկացրել են համատեղ նիստ: Խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին մասնակցել են նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտորը, ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը և Արցախի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը: Նիստի ընթացքում քննարկվել է բացառապես Արցախի Հանրապետությունում ստեղծված օրհասական իրավիճակը: Մասնակիցներն արձանագրել են, որ Արցախի Հանրապետությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով կտրվել է Արցախի կապն արտաքին աշխարհի հետ: Փաստերի համադրման արդյունքում և միջազգային իրավական կարգավորումների լույսի ներքո Հայաստանի Հանրապետության Արցախի Հանրապետության փաստաբանների պալատների խորհուրդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես կոչ են անում․ - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, - Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին, - Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և ներպետական կառույցներին, - Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատին (որպես եռակողմ համաձայնագրի մասնակից պետության գործընկեր կառույց), - այլ պետությունների գործընկեր փաստաբանների պալատներին և միություններին՝ ցուցաբերել գործուն աջակցություն Արցախի ժողովրդի շրջափակումը վերացնելու և հումանիտար աղետը կանխելու հարցում, այդ թվում՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը: Հ.Գ. Փաստաբանական կառույցների համատեղ հայտարարության ամբողջական տեքստը կհրապարակվի առաջիկայում»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
