«ԼՂ առողջապահական համակարգում աղետալի վիճակ է». Կոռնիձորում կանգնած բեռում առկա է 4 տոննա դեղորայք
![]() 248 Չորեքշաբթի, 26 հուլիսի, 2023 թ., 20:12 ԼՂ տեղափոխվող հումանիտար բեռների կազմում կա մեծ ծավալի դեղորայք: Դա, ըստ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի, որոշակի չափով է աջակցելու ԼՂ առողջապահական համակարգի ներկա վիճակին: «Այն աղետալի վիճակում է, քանի որ ամբողջությամբ արգելափակված է դեղորայքի, վիրակապական և այլ նյութերի մուտքը ԼՂ: Ունենք բավական դեղորայք, շուրջ 200 անվանում, դրանք կենսական անհրաժեշտության դեղորայքներ են՝ մանկահասակ երեխաների, մեծերի համար, ունենք շտապ օգտագործվող դեղորայք՝ ճնշման, սրտանոթային համակարգի, հակաբիոտիկներ, հակացնցումային, հոգեմետ դեղեր, նարկոզի նյութեր, հակաուռուցքային, շատ հիվանդներ կան, որ պետք է բուժօգնությունը ստանան»,- «Լուրերի» հետ զրույցում ասել է նա: Նազարյանի խոսքով՝ դեղորայքի ծավալը կազմում է մոտ 4 տոննա, կա նաև մասնավոր առողջապահական կազմակերպության կողմից որպես նվիրաբերություն փոխանցվող մեկ տոննա դեղորայք: Ճշտող հարցին՝ այս ուղեբեռը եթե չհասնի, ԼՂ-ում որքանո՞վ կսրվի իրավիճակը, փոխնախարարը պատասխանեց. «ԼՂ առողջապահական համակարգում ունենք խիստ ծանրաբեռնված, նույնիսկ աղետալի վիճակ, պլանային վիրահատություններ գրեթե չեն իրականացվում, հիվանդանոցները ծանրաբեռնված են խրոնիկ հիվանդներով, ծանր հիվանդներով, որոնք ավելի նեղ մասնագիտացված կլինիկաներ տեղափոխման կարիք ունեն»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
