Մահացած հայտնաբերված զինծառայող Մուրադ Գրիգորյանը 18 տարեկան էր, Վազաշենից
![]() 551 Հինգշաբթի, 27 հուլիսի, 2023 թ., 19:54 Դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը Տավուշի մարզի Վազաշեն համայնքից էր, ծառայում էր Վայքում: «Նյուզ»-ի հետ զրույցում Մուրադի համագյուղացին պատմել է, որ նա սեպտեմբերի 1-ին կդառնար 19 տարեկան։ Մուրադի հայրը պայմանագրային զինծառայող է եղել, մայրը տնային տնտեսուհի է։ Ուներ 15 տարեկան եղբայր։ «Դեպքից մոտ կես ժամ առաջ է խոսել ընտանիքի հետ, մորից խնդրել է իրեն որոշ բաներ ուղարկել։ Նաև ընկերների հետ է խոսել, նորմալ տրամադրություն է ունեցել։ Դեռ հստակ չգիտենք՝ ինչ է եղել, գյուղում տարբեր խոսակցություններ կան»,- նշել է զրուցակիցը։ Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը: Քննչական կոմիտեի փոխանցմամբ զինծառայողի դին հայտնաբերվել է գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով, կողքին՝ գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը: Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Քննության առարկա են դարձվել զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու հնարավոր բոլոր վարկածները։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
275Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
177Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
185Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
472Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
411Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
52419.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
49819.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37319.04.2026, 14:42
