ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
![]() 318 Հինգշաբթի, 27 հուլիսի, 2023 թ., 20:30 Հումանիտար օգնությունը կանգնեցնելն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում վստահության ձևավորման ջանքերը։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունից՝ կարևորելով Լաչինի միջանցքով ազատ փոխադրումների վերականգնումը։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱՄՆ դեսպանին՝ խնդրելով մեկնաբանություն, որ չնայած միջազգային արդարադատության դատարանի որոշումներին ու միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի տոտալ շրջափակումը՝ 120.000 հայի դատապարտելով սովամահության։ Որքանով է սա նպաստում տարածաշրջանում վստահության, խաղաղության ու կայունության հաստատմանը։ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հումանիտար օգնությունը կանգնեցնելն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում վստահության ձևավորման ջանքերը։ Բաց և ազատ փոխադրումները Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվեն»,- ի պատասխան հայտնել են ԱՄՆ դեսպանությունից։ Մեկ այլ հարցով կայքից խնդրել էին գնահատական՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի գործադրմամբ լուծելու Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։ Թեև արեւմտյան հարթակներից պարբերաբար հնչում են հայտարարություններ՝ ուժի գործադրման անթույլատրելիության մասին, այդուհանդերձ, Ադրբեջանը հենց ուժի կիրառմամբ է փորձում լուծել հակամարտությունը՝ նախ 2020 թվականի սեպտեմբերին սկսելով պատերազմ Արցախի դեմ, ապա՝ վերցնելով պաշարման մեջ։ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ինչպես է վերաբերվում այդ փաստին, քանզի Ադրբեջանն այդ քայլերով արժեզրկեց նաև Մինսկի խմբի աշխատանքը,- հետաքրքրվել էին ԱՄՆ դեսպանատնից։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն էական է երկար տարիների պատմություն ունեցող այս հակամարտության կարգավորման հարցում։ Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ վեճերի լուծումն ուժի կիրառման միջոցով անընդունելի է։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
