Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Իշխանական ֆեյքերին թվում է՝ հարձակումներով կարող են ճշմարտությունը խլեցնել». Տաթևիկ Հայրապետյան

«Իշխանական ֆեյքերին թվում է՝ հարձակումներով կարող են ճշմարտությունը խլեցնել». Տաթևիկ Հայրապետյան
283
Ուրբաթ, 28 հուլիսի, 2023 թ., 01:06

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Յուրաքանչյուր հարցազրույցից հետո իշխանական ֆեյքերի հարձակումների, անհեթեթ մեկնաբանությունների, վիրավորական նամակների պակաս չկա: Իրենց թվում է, թե դրանով կարող են ճշմարտությունը խլեցնել, դրդել, որ չխոսենք, չբացատրենք մարդկանց, թե ինչ վտանգներ է ստեղծում Փաշինյանի իշխանությունը ոչ միայն Արցախի, այլև հենց Հայաստանի համար:
Իրենք չեն հասկանում, որ այս պետությունը ինձ ու ինձ պես շատերի համար ամեն ինչից վեր է՝ սեփական հանգիստ կյանքից և սեփական հարմարավետությունից: Չեն հասկանում, որ ես ու շատերը չենք թողնելու մեր պետությունը զիջել նախկին–ներկա անհեթեթ կռիվներով, ԱԺ շոու ծրագրերով մարդկանց խաբողներին, քարոզչության տակ մոլորված անհատներին: Հստակ է, որ մարդկանց մի զանգված գտնվում է իշխանական քարոզչության տակ:
Այդքանով հանդերձ, չի կարելի հանձնվել, սա էլ պայքարի մի տեսակ է, որից հրաժարվել չի լինելու, որովհետև հրաժարումը հավասարազոր է պետություն ունենալուց հրաժարվելուն: Գրեք ու գրոհեք ինչքան կուզեք, դրանից իմ խոսքն ու վերլուծությունը պակաս փաստարկված չի դառնալու, հակառակը՝ ևս մեկ անգամ ապացուցում եք, որ տրամաբանական խոսքին պատասխանել չեք կարող, իրականության հետ էլ առերեսվելու հարցում ևս անզոր եք»: