«Իշխանության հրահրմամբ՝ այդ ողբերգական միջադեպի գործով 3 վկայի նկատմամբ «սուտ մատնության» հոդված է կարվում». Տիգրան Աբրահամյան
![]() 262 Հինգշաբթի, 27 հուլիսի, 2023 թ., 22:30 «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «15 օր առաջ Մուրացանի զինվորական հոսպիտալում տեսակցեցի զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանին, իսկ այսօր ցավով տեղեկացա, որ նա մահացել է: Շուրջ 4 տարի է, ինչ Մխիթարյանը գամված էր անկողնուն ու դա այն պատճառով, որ այս իշխանության ներմուծած բարքերի հետևանքով, հայ սպան դաժան ծեծի է ենթարկվել, իսկ այս ողբերգական միջադեպի հետևանքով միայն մեկ մարդ է կալանավայրում, այն էլ՝ եթե չեմ սխալվում, ընդամենը 5.5 տարվա ժամկետով: Սա այն դեպքում, որ միջադեպին ներկա անձինք և սպայի հարազատները պնդում են, որ եղել է խմբային հարձակում, որոնց մասնակցել է այդ ժամանակվա մարզպետն ու նրա շրջապատը: Ավելին, այս պահին, իշխանության հրահրմամբ, այդ ողբերգական միջադեպի գործով 3 վկայի նկատմամբ (2-ը՝ սպաներ են) «սուտ մատնության» հոդված է կարվում: Այդ վկաների միակ «մեղքն» այն է, որ նրանք փորձել են կանխել հայ սպայի նկատմամբ հարձակումը, իսկ հետո իրենց ցուցմունքներով նշել, թե ովքեր և ինչպես են Արա Մխիթարյանին այդ վիճակի հասցրել: Իշխանական համակարգը, յուրայիններին ամեն գնով պաշտպանելու նպատակով, մարտի է նետել իր անբարոյական ողջ գործիքակազմը»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
