«Ռուսական կողմին նախապես իրազեկել ենք օգնություն ուղարկելու մասին». ԱԳ փոխնախարար
![]() 333 Հինգշաբթի, 27 հուլիսի, 2023 թ., 23:48 Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելու նախաձեռնության մասին տեղեկացրել էին ռուս խաղաղապահներին։ «Այս պահին դրական որևէ զարգացում, ցավոք սրտի, չկա։ Այնուամենայնիվ, հումանիտար բեռը, որը Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի ուղարկել Լեռնային Ղարաբաղ, որովհետև էնտեղ հումանիտար իրավիճակը իրապես շատ սուր է, շարունակում է գտնվել Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Եվ մենք նախապես նաև տեղեկացրել էինք ռուս խաղաղապահներին, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը նման ցանկություն ունի և նման նախաձեռնությամբ է հանդես գալու։ Դեռևս սպասում ենք զարգացումների։ Հուսով ենք, որ Ադրբեջանը ի կատար կածի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը և ՄԱԿ-ի միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, համաձայն որի Լաչինի միջանցքով երկկողմանի պիտի ապահովվի անխափան անցում մարդկանց, բեռների և մեքենաների համար»,- ասել է Կոստանյանը։ Հարցին, թե դա նախապես իրազեկո՞ւմ էր, տեղեկացո՞ւմ էր, թե՞ ձեռք էր բերվել պայմանավորվածություն։ Որովհետև դրանք տարբեր բաներ են, Վահան Կոստանյանը պատասխանել է՝ իրազեկում էր: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
