«Պետք է ճնշում գործադրել՝ դեպի Արցախ օդային միջանցք բացելու համար». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ Swiss Impact with Banerjis-ին
![]() 371 Ուրբաթ, 28 հուլիսի, 2023 թ., 21:54 Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող և «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել շվեյցարական հեղինակավոր Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին: Միլիոնավոր լսարան ունեցող հեռուստածրագիրը հիմնականում անդրադառնում է սոցիալական, կրթական ու բնապահպանական, ինչպես նաև կայուն զարգացման հիմնախնդիրներին: Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված դժվարին իրավիճակն ու խորացող հումանիտար ճգնաժամը: Նա նաև խոսել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից Արցախում իրականացվող սոցիալական, ենթակառուցվածքային ու կրթական ծրագրերի և դրանց աջակցելու կարևորության մասին՝ նշելով, որ ամեն ջանք գործադրվում է այդ ծրագրերն իրականացնելու համար՝ չնայած շրջափակման հետևանքով ամեն օր առաջացող խոչընդոտներին: Նա կարևոր է համարել, որպեսզի միջազգային հանրությունը տեղեկանա, թե ինչ է կատարվում Արցախում և ճնշում գործադրի կառավարությունների վրա՝ հումանիտար աղետ թույլ չտալու համար: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
