Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այսօր Արցախի ուկրաինաֆիկացում է տեղի ունենում». Ալեն Ղևոնդյան

«Այսօր Արցախի ուկրաինաֆիկացում է տեղի ունենում». Ալեն Ղևոնդյան
469
Շաբաթ, 29 հուլիսի, 2023 թ., 00:42

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Ցավոք այսօր Արցախի ուկրաինաֆիկացում է տեղի ունենում: Դա օբյեկտիվ ու անհետադարձ գործընթաց է լինելու:
Այ լյա զելենսկի PR կոմպանիաներն էլ կին լիդերներ ստեղծելու մասով ավելի շուտ ժպիտ են առաջացնում՝ «կին վարչապետ», «կին նախարար», «կին ՊՆ» և այլն: Էդ նկարհանված ֆիլմերին՝ «Իշխանություն», հետո պարզվեց «կին նախարար», երբ ժամանակ լինի, մի օր կանդրադառնամ, ներկայացնելու, թե ինչու են քաղ. դեմքերը ու թիմերը նման քարոզչական ֆիլմեր նկարում:
ՀՀ-ում քաղաքական օրակարգերի միակ ու հիմնական աղբյուրը շարունակում է մնալ նույնը ու դա նիկոլոսը չի:
Հ.Գ.
դեռ հեռու 2000-ականների սկզբից մի զեկույց էի կարդում, ատլանտյան օվկիանոսի այն կողմում գտնվող երկրի ծառայություններից մեկի բաց զեկույցներից մեկը: Մեր մասին հասա, մտահոգիչ էր ու դեռ այն ժամանակ, գոնե ինձ համար, անակնկալ զարմանալի: Այն ժամանակ ռոմանտիկ էինք: Փաստորեն դեռ այն ժկ պարզ էր, ինչ է լինելու ու ինչ ենք ունենալու 2020-ականներին:
Հայ ազգի կոնցեպուալ դեգրադացիան սկսվեց այն ժամ, երբ պոռնիկ լինելը ոգով ու մարմնով դարձավ մրցունակության, հաջողության, ինքնուրույնության և սեփական իրավունքերը առաջ տանելու գործիք:
Կինը, որ ընտանիքի հենասյունն է, ներկայացնում են ցանկության և ոչ թե ակնածանքի ու հարգանքի օբյեկտ:
Դեռևս այսքանը:
Սեռային պատկանելության թեմաներով տվայտվող չկայացածներին հորդորում եմ կայանալ ոչ սեռային պատկանելության թեմաների ներքո:
Շուտով մի 12-15 գենդերային պատկանելության նորմատիվ են հաստատելու, դուք էդ պարագայում ուղղակի կգժվեք: Հետո էլ ասում են Ղևոնդյանը բարի չի:
Էս ա ու դեռ մի բան էլ ավելին»: