Հայտնի է՝ ինչ կեղծ մեղադրանքներով է հակառակորդը ձերբակալել Վագիֆ Խաչատուրյանին
![]() 568 Շաբաթ, 29 հուլիսի, 2023 թ., 18:06 Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե ինչ մեղադրանք է ներկայացրել Արցախի Հանրապետության բնակիչ Վագիվ Խաչատուրյանի նկատմամբ: «Խաչատրյանը ներգրավված է Ադրբեջանի դատախազության կողմից հարուցված քրեական գործով 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցի մարդկանց տեղահանության, պետությանը պատկանող մեծաքանակ գույքի ոչնչացման և վնասման փաստերով։ Քննությամբ պարզվել է, որ նշված օրը 1955 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի, ծնունդով Ասկերանի շրջանի Բադարա գյուղից, այս գյուղում բնակվող Վագիֆ Չերքեզի Խաչատուրյանն, ով վարորդ է աշխատել ք. Խանքենդին (հակառակորդն արդպես է կոչում Ստեփանակերտը) Մեշալի գյուղում ազգությամբ հայ այլ անձանց հետ, օգտագործելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրազեն և հետևակի մարտական մեքենաներ, զինված հարձակում է իրականացրել այս գյուղի վրա. զոհվել է ազգությամբ ադրբեջանցի 25 մարդ, 14 հոգի ստացել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ, 358 մարդ բռնի ուժով վտարվել է օրինական բնակության վայրերից։ Բացի այդ, Խաչատուրյանը, շարունակելով համատեղ հանցավոր գործողությունները այն անձանց հետ, ում հետ նախկինում պայմանավորվել է, պետությանը և գյուղացիների գույքին պատճառել է 5 մլն 496 հազար 900 մանաթ ընդհանուր գումարի նյութական վնաս։ 2013 թվականի նոյեմբերի 12-ին Վագիֆ Չերքեզի Խաչատուրյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել՝ որպես մեղադրյալ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (արտաքսում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Որոնողական աշխատանքների արդյունքում 2023 թվականի հուլիսի 29-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի սահմանային անցակետում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները բերման են ենթարկել Վագիֆ Խաչատուրյանին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Հայաստան ուղևորվելու ժամանակ: Խաչատուրյանը տեղավորվելու է Բաքվի բուժհաստատությունում՝ ապահովվելու է նրան անհրաժեշտ բժշկական օգնությունը, ինչպես նաև պայմաններ են ստեղծվելու ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից նրան այցելելու համար։ Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ քրեական գործով մյուս մեղադրյալներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասվում է հակառակորդի հայտարարության մեջ։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
