Արցախցի 68-ամյա Վագիֆ խաչատրյանին առևանգելու փաստով հարուցվել է քրեական գործ
![]() 379 Շաբաթ, 29 հուլիսի, 2023 թ., 21:00 2023թ. հուլիսի 29-ին, ժամը 10:20-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետում ԿԽՄԿ ծառայողական Mercedes-Benz Sprinter մակնիշի 37 NN 253 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով որպես բուժառու՝ ԱՀ ք. Ստեփանակերտից ՀՀ ք. Երևան տեղափոխվող, ԱՀ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ Վագիֆ Չերքեզի Խաչատրյանի անձնագրի ստուգման ժամանակ, ըստ ազգային պատկանելության, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողները բացահայտ առևանգել են Վ.Չ.Խաչատրյանին: Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունում 29.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով /Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները/ նախատեսված հանցագործության հատկանիշներով: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
