Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Աղերսում եմ բոլորիդ՝ միանալ». Վագիֆ Խաչատրյանի դստեր հայտարարությունը

«Աղերսում եմ բոլորիդ՝ միանալ». Վագիֆ Խաչատրյանի դստեր հայտարարությունը
779
Կիրակի, 30 հուլիսի, 2023 թ., 23:54

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, վաղը՝ ժամը 11:00-ին, լինելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց, այնուհետև գնալու եմ Կարմիր խաչի գրասենյակ:

Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ՝ միանալ ...»,- գրել է նա։

Հիշեցնենք, երեկ Լաչինի միջանցքից Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքուն մեղադրում է ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ: Այսօր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրեց, որ Վ. Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է:

Աղբյուրը`   Վերա Խաչատրյան