Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանը ինտեգրացիան հասկանում է բանտերով». արցախցի տեղահանված

«Ադրբեջանը ինտեգրացիան հասկանում է բանտերով». արցախցի տեղահանված
368
Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 13:18

«Վերջիվերջո, պատասխանտվության ժամը գալու է, եթե քո գործը չես անում, պիտի մի օր պատասխան տաս: ՀՀ կառավարության գործն ի՞նչ է՝ հայ ազգի հարցերին, դարդերին տեր կանգնելը, ոչ թե ման գալը, նկարվեն ու սելֆի անելը»,-Կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը:

«Ինտեգրացիա ասելով Ադրբեջանը հասկանում է ինտեգրացիա բանտերով: Արցախցու առևանգումը ինձ համար անսպասելի չէր, քանի որ Ալիևի հռետորաբանությունը արդեն քանի ամիս է տանում է դրան»,-շարունակեց նա:

«Թող գնան երկխոսության, բայց ոչ թե հայրենիքը վաճառելու: Երկխոսության գնացողը պետք է իմանա՝ Արցախի ինքորոշումից ցածր կարգավիճակ չկա»,- նշեց նա: