Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Քանի դեռ Երևանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիների հովանավորումից, Բաքու-Ստեփանակերտ հանդիպում չի կայանա». Հեքիմյան

«Քանի դեռ Երևանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիների հովանավորումից, Բաքու-Ստեփանակերտ հանդիպում չի կայանա». Հեքիմյան
291
Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 16:12

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ քաղաքացու անձնագրում գրված է, որ «անձնագիրը կրողի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է»:
Շուրջ 120 000 արցախցիներ կրում են Հայաստանի Հանրապետության անձնագրեր:
Պաշտոնական Երևանը Հայաստանի Հանրապետության անունից Արցախը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել այլ պետության կազմում:
Այսօրինակ պարզ դասավորվածության դեպքում, ինչո՞ւ պետք է կայանա Բաքու-Ստեփանակերտ հանդիպումը: Այլ կերպ ասած, եթե Երևանը հրաժարվում է 120 000 ՀՀ անձնագիր ունեցող արցախցիների հովանավորումից, ապա ինչի՞ մասին Բաքուն պետք է խոսի Ստեփանակերտի հետ:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը տեղի չի ունենա:
Քանի դեռ Երևանը հրաժարվում է ՀՀ քաղաքացիների հովանավորումից, ոչ Բրատիսլավայում, ոչ Օսլոյում, ոչ էլ Հոնոլուլույում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում չի կայանա: Այսպես շարունակվելու դեպքում, այն կկայանա Եվլախում, Նաֆթալանում կամ ընդհանրապես չի կայանա, քանզի անպատասխանատվությունը չի հարգվում՝ անարգվում է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան