Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հայ լինելը հայկական երազանքին մասնակցություն ունենալու պատրաստակամությունն է». Վահրամ Մարտիրոսյան

«Հայ լինելը հայկական երազանքին մասնակցություն ունենալու պատրաստակամությունն է». Վահրամ Մարտիրոսյան
334
Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 01:12

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ լինելը ոչ թե գենետիկական կատեգորիա է, այլ հայկական երազանքին մասնակցություն ունենալու պատրաստակամություն։ Կիրկորովն էլ է գենետիկորեն Հայ։
Հայը առաջին հերթին պատասխանատվություն է Հայաստանի (Արցախը ներառյալ) նկատմամբ։ Աշխարհի որ ծայրում էլ լինես, եթե դու քեզ պատասխանատու ես զգում Հայաստանի նկատմամբ, ապա դու Հայ ես։ Ինչպես Եվրոպայում ապրող մի հարազատ Եզդի էր ասում՝ Ես սփյուռքահայ Եզդի եմ»։