Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը ցանկություն ունեն բեռը տեղ հասցնել, վախենո՞ւմ են». Թևան Պողոսյան

«ԱՄՆ-ն, Եվրոպան, Ռուսաստանը ցանկություն ունեն բեռը տեղ հասցնել, վախենո՞ւմ են». Թևան Պողոսյան
334
Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 21:48

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ցույց տվեց, որ պատերազմը չի ավարտվել, շատերը երևի հասկանան մի օր դա, սահմանին են կրակում, մարդ են առևանգում, արգելում են հումանիտար բեռների մուտքը գործել, թշամին իր ծրագրերը հերթով իրականացնում է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:

«Ալիևի դեմը ո՞վ պետք է առնի, որ վարքագիծը փոխի, եթե մենք գործողություններ չենք անում: Եթե ԱՄՆ-ին պետք լինի, ԱՄՆ-ի ինքնաթիռները հումանիտար բեռը տեղ կհասցնեն, դա իրենց պետք չէ, նրանց համար գազն ավելի կարևոր է: Ի՞նչ է, ցանկություն ունեն բեռը տեղ հասցնել, վախենում են, որ իրենց վրա կրակելո՞ւ են, նույնն էլ վերաբերում է Եվրոպային ու Ռուսաստանին:

Մանրամասները՝ տեսանյութում: