Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

««Անջատում հանուն փրկության» և նմանատիպ այլ արտահայտություններ դատարկ ու սին խոսքեր են». Վարդան Ոսկանյան

««Անջատում հանուն փրկության» և նմանատիպ այլ արտահայտություններ դատարկ ու սին խոսքեր են». Վարդան Ոսկանյան
383
Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 22:36

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ ««Միջազգային կառույցները», «միջազգային հանրությունը», «անջատում հանուն փրկության» և նմանատիպ այլ արտահայտություններ դատարկ ու սին խոսքեր են։

Ներեցեք դառը ճշմարտության համար, բայց միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝ փրկելու։

Անջատելու, փրկելու և թշնամուն ջախջախելու գործառույթը հենց մերն է՝ Հայաստանինն ու հայությանը, մենք էլ պետք է իրականացնենք այն, եթե կառուցենք դաշնակիցների լայն շրջանակով և ներքին ռեսուրսների գերհամախմբմամբ Հայաստան պետություն-ամրոցը։

Իսկ լալկաններին առավելագույնը խղճում են, երբեմն՝ ողորմություն շպրտում»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան