Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Արցախում անչափահաս երեխաներ ունեցողներին ձեթի և շաքարավազի օգնության վերջնաժամկետը օգոստոսի 3-ն է

Արցախում անչափահաս երեխաներ ունեցողներին ձեթի և շաքարավազի օգնության վերջնաժամկետը օգոստոսի 3-ն է
413
Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 11:00

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է:

Այն ընտանիքները, որոնք չեն հասցրել ստանալ օգնությունը, կարող են ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ հետևյալ ժամանակացույցով.

Օգոստոսի 1-ին՝ ժամը 13:00-15:00,

Օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-13:00, 17:00-18:00,

Օգոստոսի 3-ին՝ ժամը 9:00-11:00, 15:00-17:00:

Օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ծնողներից մեկի և անչափահաս երեխաների անձը հաստատող փաստաթղթերի ու հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակները (սոցիալական ապահովության քարտը):