Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Պետական մակարդակով տասնամյակներ տևող ստի մասին». Գևորգ Թոսունյան

«Պետական մակարդակով տասնամյակներ տևող ստի մասին». Գևորգ Թոսունյան
342
Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 17:54

Լրագրող Գևորգ Թոսունյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Պետական մակարդակով տասնամյակներ տևող ստի մասին
Տարիներ շարունակ պետությունը ձեզ վստահեցրել է, թե մենք ունենք փայլուն ռազմարդյունաբերություն, որը իր արգանդից երկնել է ամենափառահեղ ԱԹՍ-ները, բայց պարզվում է՝ պետությունը ընդհուպ մինչև 2020-ի պատերազմը բոլորի ականջին ինչեր ասես չի կախել։ Հայաստանում ԱԹՍ-ների արտադրությունը սովորական մակետի ներկայցումից վերև չի բարձրացել, սակայն ամեն տարի մասնավոր կամ պետական մարմինները աղաղակել են նոր ու աննախադեպ արտադրության մասին։ ԱԺ քննիչ հանձնաժողովին այս սուտն ու կեղծքին ամփոփվում է մի հարցում, որը ունի հստակ պնդում.
«Ո՞րն է պատճառը, որ 44-օրյա պատերազմը մեր զինված ուժերը դիմավորել են իրենց կազմում ունենալով ընդամենը 6 միավոր ինքնաթիռային տիպի ԱԹՍ, այն էլ առանց դրանց կիրառման պլանավորման»։
Սա հայկական գիտական մտքի ու ռազմարդյունաբերության արգասիքն է, միտք, որն պահանջել է փողեր ու մսխել դրանք։ Գիտական ինստիտուտներ, կաբինետներում նստած «գիտնականներ», որոնք պարտվեցին ադրբեջանական ու թուրքական մտքին՝ իրենց գոռոզամտության ու ագահության պատճառով»։