Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ադրբեջանի պայմաններով հանդիպումը լինելու է ինքնորոշման իրավունքի վրա դրված վերջին քարը». Արա Պողոսյան

«Ադրբեջանի պայմաններով հանդիպումը լինելու է ինքնորոշման իրավունքի վրա դրված վերջին քարը». Արա Պողոսյան
313
Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 21:18

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Արհեստածին Ադրբեջանը հայտարարում է, թե աշխատանքներ են տարվում Եվլախում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»։
Հուսամ հասկանում եք, որ նման հանդիպումը վերջնականապես կամրապնդի Ադրբեջանի դիրքերը և «միջազգային երաշխիքներով» հանդիպումների էջը կփակվի մեկընդմիշտ։
Ադրբեջանը հենց այդ նպատակով հրաժարվեց Բրատիսլավայում հավանական հանդիպման մասնակցությունից։
Ադրբեջանը հետևողականորեն փորձում է ոչնչացնել Արցախի սուբյեկտայնության ցանկացած ժեստ։
Իսկ որոշում կայացնողները պետք է առնվազն վստահ լինեն, որ Ադրբեջանի պայմաններով հանդիպումը լինելու է ինքնորոշման իրավունքի վրա դրված վերջին քարը»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան