Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Արցախի մայրերի համար հիմա ամենադժվարը երեխաների աչքերի մեջ նայելն է». Ռուզաննա Համբարձումյան

«Արցախի մայրերի համար հիմա ամենադժվարը երեխաների աչքերի մեջ նայելն է». Ռուզաննա Համբարձումյան
347
Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 22:24

Արցախցի Ռուզաննա Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Մարիայի համբերությունը վերջնական հատավ, ստիպեց ինձ տանել Ստեփանակերտի դատարկ խանութները, որպեսզի իր աչքով տեսնի, որ մեր քաղաքում չկա ոչ մի հատիկ, ո´չ կոնֆետ, ո´չ պաղպաղակ։ Տուն ենք եկել դատարկաձեռն՝ ես ամայացած սրտով, Մարիան՝ ամայացած երազանքներով։
Արցախի մայրերի համար հիմա ամենադժվարը երեխաների աչքերի մեջ նայելն է»: