Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մեծ փողերի համ ես առե՞լ». Ոսկան Սարգսյան

«Մեծ փողերի համ ես առե՞լ». Ոսկան Սարգսյան
301
Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 19:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՈԻՐԱԽԱՑԵԼ Է, ՄԵԾ ՓՈՂԵՐ ԾԱԽՍԵԼՈՒ ՏԵՂ ԿԱ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը: Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: 80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»:
Հայրենիքի տարածքները մաս-մաս հանձնեցիք դարավոր թշնամուն, հիմա մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունե՞ք։ Պարզապես, բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունով ՀՀ պետական բյուջեից մեծ փողեր ծախսելու հնարավորություն կա, ուրախացել ես; Արայիկ Հարությունյան, բռնցքամարտի հետ ի՞նչ կապ ունես, որ այդ բառը մեծատառով ես գրում։ Մեծ փողերի համ ես առե՞լ»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան